Մեսսիի հայրը խոսել է որդու ապագայի մասին

Խորխե Մեսսին` ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալը, խոսել է հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի ապագայի մասին։

«Բացարձակապես ոչ մի ակումբի հետ պայմանավորվածություն չկա հաջորդ տարվա համար։ Երբ մրցաշրջանն ավարտվի, ժամանակն է լինելու վերլուծել ու տեսնել, թե ինչ կա, հետո որոշում կայացնել»,- սոցցանցերում գրել է Մեսսի ավագը։

Ըստ Խորխե Մեսսիի շատերն օգտագործում են Մեսսիի անունը, որպեսզի համբավ ձեռք բերեն․ «Կա միայն մեկ ճշմարտություն, և մենք կարող ենք ձեզ վստահեցնել, որ ոչ ոքի հետ պայմանավորվածություն չկա։ Ոչ բանավոր, ոչ ստորագրված, ոչ համաձայնեցված, և ոչինչ չի լինի մինչև մրցաշրջանի ավարտը»,- հայտնել է Մեսսիի հայրը։

Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։