«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Ռամոն Դիասը պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին հարցին։ «Այժմ մենք կենտրոնացած ենք խաղի վրա, մեզ գավաթի եզրափակիչն է սպասում։ Եզրափակչից հետո կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Դիասի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել սաուդյան ակումբից։ Արգենտինացին մայիսին այցելել էր Սաուդյան Արաբիա։
Մամուլը պարբերաբար գրում է, որ արգենտինացին այս ամառ կհեռանա փարիզյան ակումբից։ Ամենահնարավոր ակումբը, որտեղ որ կտեղափոխվի արգենտինացին իր հարազատ Բարսելոնան է։ Սակայն կատալոնական ակումբն էլ իր հերթին պետք է ֆինանսական հարցեր կարգավորի՝ տրանսֆերն իրականություն դարձնելու համար։