Ինչպես ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Մադրիդի «Ռեալն» ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ օրերս կստորագրեն նոր պայմանագիր։Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
37-ամյա Մոդրիչը 2012 թվականի օգոստոսից է խաղում «Արքայական ակումբում»: Գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Խորվաթիայի հավաքականի ավագը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում մասնակցել է 45 հանդիպման, դարձել 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: