Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանի գոլը նպաստել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ խոշոր հաշվով հաղթանակին «Սոչիի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի տնային խաղում (3-0):
Հանդիպման 41-րդ րոպեին Տիկնիզյանը բացել է խաղի հաշիվը՝ մասնակցելով ամբողջ հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում անցկացրած 33 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:
26 խաղից հետո «Լոկոմոտիվը» 35 միավորով 9-րդ տեղում է: