Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին վերսկսել է մարզումները ՊՍԺ-ում մեկ շաբաթվա հեռացումից հետո, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մեսսին առանց ակումբի թույլտվության Սաուդյան Արաբիա գործնական այցելություն կատարելու համար հեռացվել էր հայտացուցակից եւ բաց թողեց Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը «Տրուայի» դեմ։ ՊՍԺ-ն հաղթել է 3:1 հաշվով։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։
⚽️🔛 Leo Messi de retour à l'entraînement ce lundi matin. pic.twitter.com/VkGGN3G8OI
— Paris Saint-Germain (@PSG_inside) May 8, 2023