Հայտնի է՝ ովքեր կսպասարկեն Ռեալ-Ման․Սիթի և Միլան-Ինտեր հանդիպումները

ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղերի մրցավարական թիմերը։ Մայիսի 9-ին Մադրիդում կայանալիք «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական թիմը․ գլխավոր մրցավարն է Արթուր Դիաշը, նրա օգնականները՝ Պաուլո Սոարեշը և Պեդրո Ռիբեյրոն։
Մայիսի 10-ին կայանալիք «Միլան» – «Ինտեր» խաղում կաշխատեն իսպանացիները․ մրցավար՝ Խեսուս Խիլ Մանսանո, մրցավարների օգնականներ՝ Դիեգո Բարբերո և Անխել Նևադո Ռոդրիգես։

Չորրորդ մրցավարը Խոսե Սանչեսն է։ VAR-ը կգլխավորեն Խուան Մարտինեսը և Ալեխանդրո Էրնանդեսը։