Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Կրասնոդարը» կամային հաղթանակ տարավ «Կռիլյա Սովետովի» նկատմամբ։ Հյուրերից 16-րդ րոպեին հաշիվը բացեց Բենժամին Բարեն։ Առաջին խաղակեսում «Կռիլյա Սովետովը» մնաց 10 հոգով։«Կրասնոդարը» մինչև ընդմիջում հավասարեցրեց խաղի հաշիվը։ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Վոլկովը։ 89-րդ րոպեին նույն Վոլկովի փոխանցումից հետո աչքի ընկավ Ջոն Կորդոբան և հաղթանակ պարգևեց իր թիմին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
«Կրասնոդարը» 42 միավորով 6-րդ տեղում է։