Հայաստանի ազգային հավաքականի և ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը Sorare-ի վարկածով ընդգրկվել է MLS-ի՝ ապրիլի 5 լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական հավաքականում։
Նախորդ ամիս 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Սելարայանը 9 խաղում խփել է 9 գոլ ու գրանցել 3 ասիստ։ 10 խաղից հետո «Քոլամբուս Քրյուն» 14 միավորով 6-րդն է Արևելյան կոնֆերենցիայում: