«Լաուրեուս» ․ Լիոնել Մեսսին արժանացավ լավագույն համաշխարհային մարզիկ կոչմանը

Համաշխարհային սպորտի ակադեմիայի «Լաուրեուս» 2022 լավագույն համաշխարհային մարզիկի կոչմանն արժանացել է աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի հարձկավող Լիոնել Մեսսին։
Արգենտինացին 2022 թվականին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում ճանաչվեց Աշխարհի չեմպիոն՝ նվաճելով այդքան բաղձալի մրցանակը։

Մրցանակաբաշխությանն Արգենտինայի ազգային ընտրանին էլ ստացել է «Տարվա լավագույն թիմ» մրցանակը։