Համաշխարհային սպորտի ակադեմիան «Լաուրեուս» 2022 լավագույն համաշխարհային մարզիկի կոչմանն արժանացել է աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի հարձկավող Լիոնել Մեսսին։
Արգենտինացին 2022 թվականին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում ճանաչվեց Աշխարհի չեմպիոն՝ նվաճելով այդքան բաղձալի մրցանակը։
Կատալոնական Բարսելոնան իր թվիթերյան էջում շնորհավորել է Մեսսին։
Հիշեցնենք՝ մամուլը պարբերաբար գրում է, որ արգենտինացին մոտ է այս ամառ հարազատ Բարսելոնա վերադառնալուն, սակայն վերջինիս տրանսֆերին խանգարում են ֆինանսական խնդիրները, ինչը փորձում են կարգավորել կատալոնացիները։
Congratulations, 🐐! https://t.co/QbOQ6Xt3wo
— FC Barcelona (@FCBarcelona) May 8, 2023