Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց «Օսասունային»։ 9 տարի անց «Արքայական» ակումբը 20-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը։
Այս մրցաշարում գավաթների թվով մադրիդցիները երրորդն են։
Մրցաշարում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Բարսելոնան» է՝ 31 անգամ դառնալով գավաթակիր։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Բիլբաոյի «Աթլետիկն» է, որը 23 տիտղոս ունի։
Այս հաղթանակը հատկանշական է եղել Ռեալի 20-ամյա աստղի համար․ Էդուարդո Կամավինգան, նվաճելով Իսպանիայի արքայի գավաթը, իր կարիերայում նվաճել է ակումբային ֆուտբոլում հնարավոր բոլոր տիտղոսները՝ ու այս ամենն ընդամենը 2 մրցաշրջան անցկացնելով արքայական ակումբում։