Ռեալը՝ Իսպանիայի արքայի գավաթի գավաթակիր (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթեց «Օսասունային»։

Սևիլիայի Օլիմպիական ստադիոնում կայացած խաղի հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին։ «Ռեալի» կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն։

«Օսասունան» կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը երկրորդ կեսում։ 58-րդ րոպեին աչքի ընկավ Լուկա Տոռոն։

70-րդ րոպեին Ռոդրիգոն դարձավ դուբլի հեղինակ։

9 տարի անց «Արքայական» ակումբը 20-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը։