ՊՍԺ-ն մտադրություն չունի բաց թողնել Մեսսիին

Ինչպես հայտնում է Footmercato-ն՝ «Պարի Սեն Ժերմենը» թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին պայմանագիրը երկարաձգելու շահավետ առաջարկ են արել։Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին երկու շաբաթով զրկվել է փարիզյան թիմի մարզումներին և խաղերին մասնակցելու հնարավորությունից։ Իր հերթին արգենտինացին իր սոցցանցերում ներողություն է խնդրել ՊՍԺ-ի անձնակազմից ու խաղացողներից։

Նշենք, որ շարունակվում են 35-ամյա Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին լուրերը։ Սակայն կատալոնական ակումբն այս տրանսֆերն իրականություն դարձնելու համար նախ պետք է լուծի ֆինանսական որոշակի խնդիրներ։

Մեսսիի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։