Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է «Լոկոմոտիվի»՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

23-ամյա ֆուտբոլիստը ստացել է երկրպագուների ձայների 45,9 տոկոսը:

Հայ պաշտպանը նախորդ ամիս «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 4 խաղ ու խփել 1 գոլ: