Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ «Մոնպելյեն» 4-5 հաշվով արտագնա պարտություն կրեց «Լիոնից» Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում: Երկրորդ կեսի միջնամասում հյուրերը հաղթում էին 4-1 հաշվով, սակայն «Լիոնին» հաջողվեց քամբեք կատարել: «Մոնպելյեի» կազմում պոկեր ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Էլյե Վահին: Տանտերերից պոկերի հեղինակ դարձավ ֆրանսիացի ռմբարկու Ալեքսանդր Լակազետը։
34 խաղից հետո «Լիոնը» 56 միավորով 7-րդն է, «Մոնպելյեն» ունի 43 միավոր ու 12-րդ տեղում է: