Ռոնալդինյոն խոսել է Մեսսիի նկատմամբ ՊՍԺ-ի երկրպագուների անհարգալից վերաբերմունքի մասին

«Ես երբեք չեմ հասկանա Լեո Մեսսիի հասցեին սուլոցներն ու վիրավորանքները։ Եթե ​​դու սուլես աշխարհի լավագույն խաղացողին, ո՞ւմ կծափահարես»,-«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Barça Buzz-ը։Հիշեցնենք, որ Մեսսին լքել է փարիզյան ակումբի ճաբարը՝ առանց գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսի թույլտվության՝ Լիգա 1-ում «Լորիենից» պարտվելուց հետո (1:3): Արդյունքում ՊՍԺ-ն երկու շաբաթով հեռացրել է Մեսսիին մարզումներից։

Այս փաստը բավականին սուր են ընդունել նաև փարիզյան ակումբի երկրպագուները, ովքեր ակումբի գրասենյակի մոտ ակցիա են արել՝ սուլելով ու վերջին հայհոյանքներն ուղղելով արգենտինացու հասցեին։