«Չելսիի» երկրպագուները բուռն են արձագանքել «Բորնմութի» դեմ խաղում խփած առաջին գոլին:
Ինչպես հայտնում է Daily Star-ը՝ ԱՊԼ 35-րդ տուրի խաղի 9-րդ րոպեին Չելսիի կիսապաշտպանի գոլից հետո երկրպագուները սկսել են վանկարկել. «Մենք մնում ենք Պրեմիեր լիգայում»։
«Բորնմութին» հաղթելով՝ լոնդոնցիները հաջորդ մրցաշրջանի համար երաշխավորեցին տեղը ԱՊԼ-ում: «Սաութհեմփթոնը», «Լիդսը» և «Էվերթոնը» այլևս չեն կարողանա հասնել նրանց:
«Չելսին» վերջին անգամ երկրորդ դիվիզիոնում խաղացել է 1988/89 մրցաշրջանում։