Արգենտինայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ինստագրամյան սթորի բաժնում ներողություն է խնդրել ՊՍԺ-ից ու իր խաղընկերներից․ «Բարև ձեզ, ես ցանկանում եմ ձայնագրել այս տեսանյութը՝ ելնելով այն ամենից, ինչը տեղի է ունեցել: Նախևառաջ, ներողություն եմ խնդրում ակումբից և թիմակիցներիցս: Անկեղծ ասած, ես մտածում էի, որ խաղից հետո ազատ օր ենք ունենալու, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ շաբաթ:
Ես Սաուդյան Արաբիա ուղևորությունն ավելի վաղ էի ծրագրել և չէի կարող չեղարկել: Կրկնում եմ՝ ցավում եմ տեղի ունեցածի համար և կընդունեմ ցանկացած որոշում: Ավելացնելու ոչինչ չունեմ, գրկում եմ»,- ասել է Մեսին տեսանյութում, որը հրապարակել է իր սոցիալական ցանցերի էջերում:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն առանց Գալտյեին և ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշին տեղեկացնելու մեկնել էր Սաուդյան Արաբիա և բաց թողել թիմի մարզումը: