«Նապոլին» Ա Սերիայի 33-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (1:1) և նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
13-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Սանդի Լովրիչը։ Նեապոլցիները կարողացան հավասարեցնել հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբում Վիկտոր Օսիմենի գոլի շնորհիվ:
Ա Սերիայի ավարտից 5 տուր առաջ «Նապոլիի» առավելությունը «Լացիոյից» հասավ 16 միավորի, ինչը թույլ տվեց Լուչանո Սպալետիի թիմին ժամանակից շուտ դառնալ Իտալիայի չեմպիոն։ Սա երրորդ սկուդետտոն է ակումբի պատմության մեջ։ Առաջին երկուսը հաղթել են անցյալ դարում՝ 1986/87 և 1989/90 մրցաշրջաններում։
Il sogno ora è realtà: Napoli torna Campione! #Napul3
💙 #ForzaNapoliSempre #TuttoPerLei pic.twitter.com/HW32sfZecy
— Official SSC Napoli (@sscnapoli) May 4, 2023