Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել արաբական ակումբից

Soccer Football - Lionel Messi visits Saudi Arabia - Riyadh, Saudi Arabia - May 1, 2023 Paris St Germain's Lionel Messi during a visit to Saudi Arabia Saudi Ministry of Tourism/Handout via REUTERS

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» ակումբից,- հայտնում է Reuters-ը: Արաբական ակումբն աշխարհի նորընծա չեմպիոնին առաջարկում է տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր։ Նշենք, որ արգենտինացին համարվում է Սաուդյան Արաբիայի տուրիստական գերատեսչության դեսպանը։

Վերջերս աշխատանքային այցով Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով Մեսսին երկու շաբաթով հեռացվել է թիմից, քանի որ առանց մարզիչին և ակումբի խորհրդականին տեղյակ պահելու էր մեկնել։

Ըստ լուրերի՝ 35-ամյա ֆուտբոլիստն ու փարիզյան ակումբը չեն երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին ՊՍԺ-ի կազմում 37 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 19 գոլային փոխանցում: