ՊՍԺ-ն հայտարարություն է տարածել երկրպագուների պահվածքի վերաբերյալ, որոնք վիրավորական վանկարկումներ են հնչեցրել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի, գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հասցեին:
«Ակումբը խստագույնս դատապարտում է չորեքշաբթի օրը տեղի ունեցած անհատների փոքր խմբի անընդունելի և վիրավորական գործողությունները։
Ինչպիսին էլ լինեն տարաձայնությունները, ոչինչ չի արդարացնում նման գործողությունները»։
Ակումբն իր լիակատար աջակցությունն է հայտնել թիմի խաղացողներին, անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր նման խայտառակ պահվածքի զոհ են դարձել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրպագուները հավաքվել են փարիզցիների ղեկավարության շտաբի դիմաց՝ ակումբում փոփոխություններ պահանջելով։