Ինչպես հայտնում է Footmercato-ն՝ Սաուդյան Արաբիան որոշել է լրջագույն ներդրումներ անել ֆուտբոլում։ արաբական երկրի ղեկավարությունը ցանկանում է, որ լավագույն չորս ակումբներից յուրաքանչյուրն ունենա իր գերաստղը։ «Ալ Նասրն» արդեն ունի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Ալ-Հիլալը», «Ալ-Իթիհադը» և «Ալ-Ահլին» ուժեղացման կարիք ունեն:
Ինչպես գիտենք «Ալ-Հիլալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ծառայություններով։ Արդեն հիմա նաև հայտնում են, որ իր հերթին «Ալ Ահլին» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, իսկ «Ալ Իթիհադն» էլ իր թիմում ցանկացել է տեսնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային:
Թե որքանով է հնարավոր իրականացնել այս ծրագիրը ժամանակը ցույց կտա։