Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Վերոնային» և հաղթեց 6-0 հաշվով: «Ինտերի» կազմում դուբլի հեղինակ դարձան հարձակվողներ, բոսնիացի Էդին Ջեկոն և արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ խփեց թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն, գրանցվեց նաև մեկ ինքնագոլ:
«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 65-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 60 միավորով չորրորդն է։