Ըստ AS պարբերականի տեղեկությունների՝ աշխարհի նորընծա չեմպիոն, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա Բարսելոնա այն դեպքում, եթե ստանա հաստատված պայմանագիր ու երաշխիքներ, որ խաղալու է «10» համարի խաղաշապիկով:
Կատալոնական թիմն իր հերթին լուրջ խնդրի առաջ է կանգնած․ վերջիններս Մեսսիի տրանսֆերն իրականացնելու համար պետք է աշխատավարձերի բյուջեն կրճատեն 205 միլիոն եվրոյով: Կատալոնական ակումբի «10» համար Անսու Ֆատին էլ չի պատրաստվում զիջել խաղահամարը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսաին «Բարսելոնայում» խաղացել է 2003-2021-ին՝ նվաճելով 34 տիտղոս: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։