Ռուսաստանի գավաթի խաղարկության «Ռեգիոնների ուղու» կիսաեզրափակիչում «Կրասնոդարը» հետխաղայա 11 մետրանոցներով հաղթեց «Ակրոնին»:
Տանտերեր մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն ամբողջական խաղ անցկացրեց ու հստակ իրացրեց 11 մետրանոցը:
Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Կրասնոդարը» կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
«Կրասնոդարի» հայտացուցակում առաջին անգամ ընդգրկվել էր Հայաստանի հավաքականի նորեկ, պաշտպան Գեորգի Հարությունյանը: