Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադին» և պարտվեց 0-2 հաշվով:«Սոսյեդադի» կազմում 47-րդ րոպեին հաշիվը բացեց ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, որը գրավեց նախկին ակումբի դարպասը: «Ռեալի» կազմում 61-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը:
Տանտերերի կազմում 85-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց իսպանացի եզրային հարձակվող Անդեր Բարենեչեան:
Իսպանիայի գործող չեմպիոնը 68 միավորով երկրորդն է, 14 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը հաջորդ տուրում «Էսպանյոլին» հաղթելու դեպքում վաղաժամ կդառնա չեմպիոն: «Ռեալ Սոսյեդադը» 61 միավորով ամրապնդվեց չորրորդ տեղում: