«Նյուքասլը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերի դիմաց։ Ռաֆինյան այն ֆուտբոլիստների ցուցակում չէ, ումից ուզում է այս ամառ ազատվել, սակայն նման շռայլ առաջարկին դժվար է բացասական պատասխան տալ։
Հիշեցնենք, որ Ռաֆինյան 58 միլիոն եվրոյի դիմաց է 2022 թվականի ամռանը «Բարսելոնայից» տեղափոխվել «Լիդս» և անցկացրած 45 խաղում խփել է 10 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում: