
Հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ամռանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կհեռանա փարիզյան ակումբից։ Ըստ աղբյուրի՝ Մեսսիի հայրը դեռ մեկ ամիս առաջ է տեղեկացրել ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ իր որդին պայամանագիրը չի երկարաձգի։
Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը ցանկանում է հեռանալ, քանի որ կարծում է, որ ՊՍԺ-ն ապագայի վերաբերյալ հստակ ծրագիր չունի:
Հիշեցնենք՝ Մեսսիի ու փարիզյան ակումբի հարաբերությունները վերջին օրերին լարված են։ Բանն այն է, որ արգենտինացին երկու շաբաթով հեռացվել է թիմից, քանի որ առանց գլխավոր մարզիչին և ակումբի խորհրդականին տեղյակ պահելու մեկնել էր Սաուդյան Արաբիա և բաց թողել երկուշաբթի կայացած մարզումը:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: