«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համեմատել է իր թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին ու ՊՍԺ-ի արգետնտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին։
Պեպի կարծիքով նորվեգացին մտածելակերպով նման է Մեսսիին․ «Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ, և նման համեմատությունները չեն օգնի Էրլինգին, բայց գոլերի և մտածելակերպի առումով՝ այո։ Մեսսին 10 կամ 15 տարի ամեն մրցաշրջանում այդպիսին է, բայց խփած գոլերի առումով Հոլանդը նույն մակարդակի վրա է։ Հուսով եմ՝ Էրլինգը կարող է հնարավորինս մոտենալ Մեսսիին: Դա հիանալի կլինի նրա և մեզ համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ն։
Նշենք՝ նորվեգացի հարձակվողն այս տարի անկասելի է։ Վերջինս ռեկորդային թվով գոլեր է խփում և շատերի պնդմամբ՝ իր կարիերայի լավագույն ժամանակահատվածն է անցկացնում։