Արսենալը վստահ հաղթանակի հասավ Չելսիի նկատմամբ (տեսանյութ)

ԱՊԼ 34-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»:

Զինագործներն առաջին խաղակեսում երեք գոլ խփեցին: Երկու անգամ աչքի ընկավ Էդեգորը, մեկ անգամ էլ Ժեսուսը: Հյուրերից միակ գոլը խփեց Մադուեկեն:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 78 միավորով առաջին տեղում է և 2 միավոր է առաջ «Մանչեսթեր Սիթիից»: Մանչեսթերյան թիմը 2 խաղ պակաս է անցկացրել:

«Չելսին» 39 միավորով 12-րդն է: