Ինչպես հայտնում է «РБ Спорт»-ը՝ Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։ Գերմանական ակումբի գլխավոր մարզիչը Դանիել Ֆարկեն է նախորդ տարի 1,5 ամիս աշխատել է «Կրասնորդարում» ու ծանոթ է Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի խաղին:
Հիշեցնենք, որ Սպերցյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում 34 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 11 ասիստ: