Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը՝ հավաքականում Ռոնալդուի ապագայի մասին

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ հավաքականում ապագայի մասին․ «Ռոնալդուն մեզ համար կարևոր խաղացող է թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։ Նա խաղում է մեզ համար կարևոր դիրքում և կարող է որոշել հանդիպման ելքեր։ Ավելին՝ նա բավականին փորձառու խաղացող է։ Այօսր քիչ կհանդիպենք հավաքականում 198 հանդիպում անցկացրած խաղացողի և այդ փաստը մեզ համար շատ կարևոր է։ Ռոնալդուի նման խաղացողի ապագան կախված չէ մարզչի որոշումներից, դա կախված է ֆուտբոլից։ Մարզիչը կարող է և պետք է որոշումներ կայացնի, որոնք բխում են բացառապես թիմի շահերից։ Կարծում եմ՝ Ռոնալդուն կարևորագույն դեր խաղաց հավաքականում մարտ ամսվա հանդիպումներում և նա մեզ պետք է թիմում»,-Antena 1-ին տված հարցազրույցում ասել է Մարտինեսը։