Ինչպես հայտնում է ինսայդ Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիական ՊՍԺ-ն կպատժի Մեսսիին՝ Սաուդյան Արաբիա մեկնելու համար։
35-ամյա հարձակվողը մեկնել է Լիգա 1-ում «Լորյանից» կրած 1։3 հաշվով պարտությունից ժամեր անց։Ֆուտբոլիստը չի համաձայնեցրել ճանապարհորդությունը ՊՍԺ-ի ղեկավարության հետ, և դա առաջացրել է նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի դժգոհությունը:
Աշխարհի նորընծա չեմպիոնը երկու շաբաթով հեռացվել է թիմից՝ մարզումներից ու սպասվող հանդիպումներից։
Մեսսիի ներկայացուցիչները դեռ սպասում են պաշտոնական հայտարարության, որպեսզի արձագանքեն։