Ինչպես են Նապոլիի երիտասարդ երկրպագուները «տառապում» իրենց թիմի բաց թողնված շանսից (տեսանյութ)

Ա սերիայի 32-րդ տուրում «Նապոլին» կարող էր ժամանակից շուտ չեմպիոնական տիտղոսը նվաճել, սակայն Սպալետտիի թիմը չկարողացավ կոտրել «Սալերնիտանայի» դիմադրությունը։ «Նապոլին» սեփական խաղադաշտում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը։ Տանտերերի ուրուգվայցի պաշտպան Մատիաս Օլիվերայի գոլին պատասխանեց սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան:

«Նապոլին» 79 միավորով առաջին տեղում է և 18 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյից»: «Սալերնիտանան» 34 միավորով 14-րդն է:

Համացանցում վիրուսային արագությամբ տարածվում է տեսանյութ, որտեղ իտալական ակումբի երիտասարդ երկրպագուները պարզապես տանջվում են իրենց սիրելի թիմի բաց թողած շանսի պատճառով։ Ֆուտբոլի պատճառով այսպիսի ցավի կարելի է հանդիպել միայն Իտալիայում։

Տեսանյութը՝ Լևոն Փաչաջյանի ֆեյսբուքյան էջից․