Ֆանտաստիկ վերջաբան․ Լիվերպուլը գոլառատ խաղում հաղթեց Տոտենհեմին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4։3 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
Հանդիպման արդեն մեկնարկում հաշիվը բացեց ֆուտբոլիստ Կյուրտիս Ջոնսը։ 2 րոպե անց Լուիս Դիասը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 15-րդ րոպեին դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Հանդիպման վերջնամասում հյուրերի կազմում աչքի ընկավ Հարի Քեյնը։ 77-րդ րոպեին «Տոտենհեմից» աչքի ընկավ Սոն Հին Մինը։ 90+3-րդ րոպեին հյուրերը կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը։ Աչքի ընկավ փոխարինման մտած Ռիշարլիսոնը։

1 րոպե անց՝ մերսիսայդցիներին հաղթանակ պարգևեց Դիոգու Ժոտայի խփած գոլը։

«Լիվերպուլը» 56 միավորով շրջանցեց «Տոտենհեմին» և բարձրացավ 5-րդ հորիզոնական։