Ռոնալդուն իր ու Ջիորջինայի բաժանման մասին լուրերի ֆոնին լուսանկար է հրապարակել

Վերջին օրերին մամուլը հաճախ գրում է, որ Ալ Նասրի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաժանման եզրին է իր հարսնացու Ջիորջինա Ռոդրիգեսից։ Բանն այն է, որ Ջիորջինան բավականին ծախսում է և դա պորտուգալացուն այդքան էլ դուր չի գալիս, ինչն էլ դարձել է նրանց բաժանմասն մասին լուրերի հիմնական պատճառը։ Ավելին վերջերս նրանք նաև ինքնաթիռում շատ ուժեղ վեճ են ունեցել, միմյանց վրա բղավել, ինչը լսել են նաև մյուս ուղևորները։
Սակայն վերջերս Ջիորջինան հերքեց այդ լուրերը՝ դրանց հավատացողներին անվանելով հիմարներ։
Բաժանման մասին լուրերը հերքեց նաև պորտուգալացի հարձակվողը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ինքն ու Ջիորջինան համբուրվում են՝ խմելով սիրո կենացը։