ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ ժամանել է Սաուդյան Արաբիա։ Մեսսին աշխատանքային այցով է ժամանել, քանի որ համարվում է արաբական երկրի տուրիզմի դեսպանը։
Նշենք, որ Մեսսիի ծառայություններվ հետաքրքրված է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբը, որը պատրաստ է արգենտինացուն ռեկորդային աշխատավարձ տալ։
Հիշեցնենք՝ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։
Այս մրցաշրջանում անցկացրած 37 խաղում Մեսսին դարձել է 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: