
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել «Ֆուլհեմի» դեմ խաղում։
Այս գոլը նորվեգացու համար 50-րդն էր ընթացիկ մրցաշրջանում (բոլոր մրցաշարերում)։ 1931 թվականից ի վեր, երբ Թոմ Ուորինգը 50 գոլ էր խփել «Աստոն Վիլլայի» կազմում, ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել նման ցուցանիշ գրանցել։