Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Լացիոյի դեմ հաղթանակը (տեսանյութ)

STADIO GIUSEPPE MEAZZA, MILANO, ITALY - 2023/04/26: Henrikh Mkhitaryan of Fc Internazionale gestures during the Coppa Italia semi-final second leg match between Fc Internazionale and Juventus Fc. Fc Internazionale wins 1-0 over Juventus Fc. Fc Internazionale went through to the next round with an aggregate score of 2-1. (Photo by Marco Canoniero/LightRocket via Getty Images)

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում Հռոմի «Լացիոյի» դեմ խաղում իր թիմի հաղթանակը (3-1):

«Առաջին րոպեներից մենք վերահսկում էինք խաղը, բայց, ցավոք, գոլ բաց թողեցինք: Սակայն չհանձնվեցինք. պայքարեցինք մինչև վերջ և փոփոխությունների օգնությամբ հաղթանակի հասանք:

Առաջնությունում դեռ մեկ ամիս կա. մենք ցանկանում ենք ներդնել մեր ամբողջ ջանքերը, հաղթել խաղերը և տեղ զբաղեցնել լավագույն քառյակում»:

Մխիթարյանի խոսքով դժվար ամիս է իրենց սպասում, բայց իրենք պատրաստ են այդ դժվարություններին․ «Մենք շատ ուժեղ կազմ ունենք, և ով էլ որ խաղում է, ամեն ինչ անում է, որ թիմին օգնի հաղթանակի հասնել»,- Հայաստանի հավաքականի նախկին ավագի մեջբերում է Inter TV-ն: