Ինչպես հայտնում է ինսայդ Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է Բրազիլիայի հավաքականը մարզելու մասին լուրերը․ «Ես նրանց հետ չեմ բանակցել։ Ես չեմ քննարկում իմ ապագան և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինձ որևէ մեկը չի տվել վերջնաժամկետ՝ իմ պատասխանն ասելու համար»։
Հիշեցնենք՝ Բրազիլիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը Ռամոնն է։ Նախորդ մարզիչ Տիտեն հեռացավ թիմից 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Խորվաթիայի դեմ խաղում կրած պարտությունից հետո։