Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում «Թուլուզը» ջախջախեց գործող գավաթակիր «Նանտին»։
«Ստադ դե Ֆրանսում» կայացած խաղի 31-րդ րոպեին «Թուլուզն» արդեն հաղթում էր 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ էին դարձել Լոգան Կոստան և Տիյս Դալինգան։
75-րդ րոպեին «Նանտի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լյուդովիգ Բլան։ 4 րոպե անց «Թուլուզի» ֆուտբոլիստ Զակարիա Աբուհլյալը հաշիվը դարձրեց 5։1։
«Թուլուզը» նախորդ մրցաշրջանում դարձել էր Լիգա 2-ի չեմպիոն և բարձրացել Լիգա 1։
Տեսանյութը՝ քիչ անց․