Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Ալմերիային» ու հաղթեց 4-2 հաշվով
Տանտերերի կազմում առաջին խաղակեսի ընթացքում հեթ-տրիկ ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։
Ֆրանսիացին «Ռեալի» կազմում 642 խաղում խփել է 352 գոլ ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին (450):
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է խաղը․ «Ինձ զայրացրեց այն, որ թիմը կորցրեց զգոնությունը՝ համարելով, որ խաղն ավարտված է: Ֆուտբոլիստներս թուլացրին տեմպը 3-0 և 4-1 հաշիվերի ժամանակ, ու դա պետք է ահազանգ լինի մեզ համար- Անչելոտիի խոսքը մեջբերում է DAZN-ը: