Անչելոտին խոսել է Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի մասին

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին․ «Մի բան է, թե ինչ է կատարվում նրա շուրջը խաղադաշտում: Մեկ այլ բան է՝ ինչ կատարվում է դրանից դուրս։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, վատ է հասարակության համար։ Ռասիզմը դեռ գոյություն ունի։ Եթե ​​հասարակությունը ցանկանում է լինել ժամանակակից, սա չի կարող շարունակվել։

Խաղադաշտում մրցակիցները շատ են հարվածում Վինիսիուսին: Դա փաստ է։ Բայց, ցավոք, Մարադոնային ու Պելեին նույնպես շատ են հարվածել։ Մեր բախտը բերել է, որ Վինիսիուսը ուժեղ է և կարող է դիմակայել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում El Desmarque-ը։