«Ալ Նասրի» նախագահ Մուալի ալ-Մուամարը հրաժարական է տվել Սաուդյան Արաբիայի թագավորական գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո:
Saudi Gazette-ի տեղեկություններով, Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարությունը հրաժարականը կհաստատի առաջիկա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ «Ալ Նասրը» «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի հետ կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտվել էր «Ալ Վեհդային», որը եզրափակիչում կմրցի «Ալ Հիլալի» հետ: Պորտուգալացի հարձակվողն անցկացրել էր ամբողջական հանդիպում:
Պորտուգալացու ակումբ ժամանելուց հետո «Ալ Նասրում» արդեն հրաժարական է տվել նախկին մարզիչը՝ ում աշխատանքից դժգոհ է եղել առաջին հերթին Ռոնալդուն, հիմա էլ հրաժարական է տվել ակումբի նախագահը։