Fastex ՀՊԼ 29-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալել էր «Շիրակին» և 3:1 հաշվով հաղթանակ տարավ: Տանտերերից աչքի ընկան ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը, 22-ամյա պաշտպան Էրիկ Փիլոյանը և 24-ամյա եզրային հարձակվող Կարեն Մելքոնյանը։ «Շիրակի» գոլը 11-մետրանոց հարվածով խփեց կոտդիվուարցի հարձակվող Վալի Նիսեն:
Այս խաղից հետո «Ուրարտուն» 67 միավորով 1-ինն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շիրակը» 32 միավորով՝ 6-րդը։
Նշենք՝ մինչ այս խաղը, «Ուրարտուն» նախորդ երեք խաղերում հաղթանակ չէր տարել և այս հաղթանակով կտրեց այդ սև թելը։