Ինչպես հայտնում է Kicker-ը՝ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի խաղի մեծ երկրպագուն է և նրան է ցանկանում տեսնել իր գլխավորած թիմում:
31-ամյա բրազիլացին 2022 թվականի ամռանն է Մադրիդի «Ռեալից» 70 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն մանկունյական ակումբի կազմում մասնակցել է 42 խաղի, խփել 5 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում: