Ինչպես գրում է Le Parisien-ը՝ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խնդրել է ակումբին բարձրացնել աշխատավարձը նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում։
Այս փուլում Մեսսին և փարիզյան ակումբի ներկայացուցիչները նստել են բանակցային սեղանի շուրջ և բանակցությունները բավականին լարված են ընթանում։ Ըստ աղբյուրի՝ կողմերը բանավոր համաձայնության են եկել նախորդ տարեվերջին, սակայն ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո հարձակվողը աշխատավարձի բարձրացում է խնդրել։
Իր հերթին ՊՍԺ-ն պատրաստ չէ վերանայել արգենտինացու աշխատավարձը սակայն, այնուամենայնիվ, կցանկանար, որ 35-ամյա ֆուտբոլիստը մնար ակումբում:
Մեսսիի շրջապատը շտապել է հերքել այս լուրերը և ինքը՝ արգենտինացին ուզում է հասկանալ՝ հաջորդ մրցաշրջանի համար ինչ ծրագրեր ունեն փարիզյան ակումբում։
Արգենտինացի նորըծնա աշխարհի չեմպիոնն արդեն վերադարձել է Փարիզ։ Հիշեցնենք՝ Մեսսին 4 օրով գտնվում էր Բարսելոնայում, որտեղ հասցրել է հանդիպել իր նախկին թիմակիցներ Բուսկետսին ու Ալբային։
Այս հանդիպումներից հետո ավելի շատ են քննարկումները, որ Մեսսին այս ամառ, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հարազատ Բարսելոնա։