«Ժիրոնայի» արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելանոսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Ինձ միշտ ավելի շատ է դուր եկել «Բարսելոնան», քան «Ռեալը»։ Բնականաբար, Մեսսիի պատճառով։ Նա ինձ համար կուռք է։ Ես միշտ սիրել եմ նրա հետևել նրա մասնակցությամբ հանդիպումներին։ Չգիտեմ՝ Լեոն տեսե՞լ է երեկվա խաղը։ Խոսքն աշխարհի լավագույն խաղացողի մասին է։ Նա աստված է արգենտինացիների համար։ Մեսսին ստիպեց ինձ լաց լինել աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է Կաստելանոսը բլոգեր Ժերար Ռոմերոյին:
Հիշեցնենք՝ Կաստելանոսը երեկ Լա լիգայի շրջանակներում 4 գնդակ ուղարկեց Մադրիդի Ռեալի դարպասը՝ օգնելով իր թիմին հասնել վստահ հաղթանակի։ Արգենտինացին հարձակվողը 21 դարում առաջին ֆուտբոլիստն է ում հաջողվել է ստիպել սերուցքայիններին խաղը սկսել խաղադաշտի կենտրոնից։
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։