Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին:
Մադրիդյան ակումբը 2-4 հաշվով պարտություն կրեց, իսկ 22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ստացավ 14-րդ դեղին քարտը:
«Մրցաշրջանում 14-րդ դեղին քարտը չափից դուրս շատ է նրա դիրքի ֆուտբոլիստի համար: Ես մի քանի անգամ խոսել եմ Վինիսիուսի հետ այդ թեմայով»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: