Ինչու՞ է Կանտեն խաղընկերոջ ծնունդին գնացել մեկ տուփ կոնֆետով

«Չելսիի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեի «Կան» ֆուտբոլային ակումբից նախկին թիմակիցը հետաքրքիր պատմություն է պատմել ֆրանսիացու հետ կապված/ «Իմ ծննդյան կապակցությամբ փոքր խնջույք էի կազմակերպել, որին հրավիրել էի նաև Կանտեին։ Նա եկավ ռեստորան՝ ձեռքին մի տուփ կոնֆետ։ Զգացվեց՝ բավականին ամաչում է և ինձ ասաց․ «Կներես, ես ուղղակի չգիտեի՝ ինչ քեզ նվիրել, որովհետև ինձ երբեք ծննդյան խնջույքների չեն հրավիրել»»։

Ֆրանսիացի կիսապաշտպանը մշտապես աչքի է ընկնում իր համեստ պահվածքով ու վարքով։ Կանտեն մարզաբազա է ժամանում ամենասովորական մեքենայով, չնայած կարող է իրեն թույլ տալ ավելին։